Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանն համացանցի իր էջում տեղեկացնում է, որ վաղը «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին կհետազոտեն:
«Լավ լուր
Բոլորիս անհանգստությունը պտուղ տվեց՝ վաղը Սասնա ծուռ Հովոյին MRT հետազոտություն կանեն։
Այս մասին ինձ զանգահարեց, տեղեկացրեց Առողջապահության նախարարության բուժվարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։
Հուսանք, որ լավ լուր կունենանք»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել են ՄԻՊ գրասենյակի դիմաց և իրենց բողոքն են ներկայացնում առ այն, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում, և նա ունի օգնության կարիք: