Պուտին-Ալիև-Էրդողան հանդիպում է նախապատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկա պահին աշխատանքներ են տարվում Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը, փոխանցում է Trend-ը:

Թուրք դեսպանի խոսքով՝ եռակողմ հանդիպում է պլանավորվում նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի միջև:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են համագործակցության եռակողմ մեխանիզմ ձևավորել, և Մոսկվան և Անկարան դրական վերաբերմունք  ունեն այդ առաջարկի հանդեպ:

Trend-ը նշում է, որ այսօր տարածաշրջանում գոյություն ունի եռակողմ ֆորմատների շարք՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Ադրբեջան-Թուրքիա-Իրան և Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան:




Լրահոս