ArmLur.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի դպրոցականները անժամկետ դասադուլ էին հայտարարել և իրենց բողոքն էին արտահայտում նորանշանակ տնօերնի դեմ:
Նշենք, որ բողոքի ակցիան այսօր կրկին շարունակվում էր և այնտեղ էր գտնվում նաև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:
Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բոլոր խնդիրներն այս պահին պարզաբանվել են. «Որոշում կայացվեց, որ ինչ-որ մտածել էինք նույն կարգով կառաջնորդվենք, ոնց որ եղել է»:
Գաբրիել Գյոզալյանի խոսքով՝ բնակիչները չեն եղել բողոքողները, այլ նորանշանակ տնօրենի հարազատներն են դեմ եղել:
«Ոչ մի բնակիչ չի եղել: Հարս, փեսա, տղա և կին, նույնիսկ ձայնագրություն կար ուսուցիչներից մեկի մոտ, որ հարսն առավոտ դուռը ձեռքերով փակել է և չի թողել, որ դպրոց ներս մտնեն: Այդ բոլոր պարզաբանումները տեղում տրվել է»,-ասաց նա:
Մարզպետն հավելեց, որ այսուհետ ամեն ինչ ընթանալու է իր բնականոն հունով:
Լիդա Եղիազարյան