Բենզինի գինը ևս 10 դրամով էժանացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բենզինի գները նվազում են ավելի դանդաղ տեմպերով, քան միջազգային շուկայում: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալցակայաններում բենզինի գինը եւս 10 դրամով էժանացել է:

Ըստ այդմ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 350, պրեմիում տեսակը՝ 370, իսկ սուպեր տեսակը՝ 390 դրամով: Ի դեպ, ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  հանրապետությունում գրանցվել է բենզինի 14.7 տոկոս գնանկում:




Լրահոս