Սոցցանցերի օգտատերերը ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամային խնդրել են առաջադրվել նախագահի պաշտոնում 2020 թ.-ին:
«Նրանք ցանկանում են, որպեսզի Օբամաները վերադառնան: Դոնալդ Թրամփի շոկային հաղթանակից հետո Միշել Օբամային խնդրում են առաջադրել թեկնածությունը 2020 թ. նախագահական ընտրություններին»,-գրում է US Magazine-ը:
Սպիտակ տանը 8 տարվա ղեկավարումից հետո Օբաման դարձել է ամերիկացիներին ամենասիրելի քաղաքական գործիչներից մեկը, ասվում է հոդվածում:
Սոցցանցերում արդեն հայտնվել է համապատասխան հեշթեգը՝ #Michelle2020: