ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայել է «գտնել և ոչնչացնել» «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներին, փոխանցում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահը հրամայել է ոչնչացնել Սիրիայում այդ խմբավորման պարագլուխներին, որոնք կապ ունեն «Ալ Քաիդա»-ի հետ, չնայած նրան, որ ավելի վաղ Սպիտակ տունն անտեսել էր տվյալ նախաձեռնությունը:
Ընդ որում, նշվում է, որ նախագահական հրամանի իրականցման համար անօդաչուներ կուղարկվեն և կուժգնացվեն հետախուզական ստորաբաժանումները:
ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայում ընդգծել են, որ Օբամայի տվյալ քայլը խոսում է Եվրոպայում խմբավորման զինյալների կողմից ահաբեկչությանների կազմակերպման համար անհանգստության մասին: