«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 10-ի համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում կնշանակվի «Նատֆուդ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն ՓԲԸ-ի ղեկավար Իշխան Կարապետյանը: Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետը կայացրեց որոշումը: Կարեն Կարապետյանի հրամանով Իշխան Կարապետյանը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Իշխան Կարապետյանը ՀՀ վարչապետի «հեռու» քրոջ փեսան է: Ի պատասխան մեր հարցին` ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը նշեց. «Վարչապետը քույր չունի: Իսկ ազգանունների համընկնումը չի նշանակում, որ նրանք բարեկամներ են»:
Հավելենք, որ Իշխան Կարապետյանը մինչեւ 2012 թվականը եղել է «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարի տեղակալը, նախկինում Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: