Դրսում ոչ ոք չի նայի, թե ես ում աղջիկն եմ. Նարե Գրիգորյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Նարե Գրիգորյանն աշխատում է նոր երգերի, տեսահոլովակի եւ ձայնասկավառակի վրա, նա հույս ունի, որ իր ծրագրերի մեծ մասը կկարողանա հաջորդ տարի ներկայացնել հանդիսատեսին: Նարեն «Ժողովուրդ»-ին պատմեց, որ համերգային նախագծերի շրջանակում համագործակցում է երգիչ Գոռ Սուջյանի հետ, եւ, հնարավոր է, այդ համագործակցությունը շարունակական դառնա:

15057777_1203947696352961_1405396330_n

Երգչուհին խոստովանեց, որ հանդես է գալիս երաժշտական տարբեր ժանրերում եւ դեռ հստակ չի կողմնորոշվել` սպասվելիք ձայնասկավառակում ինչ ոճի երգեր են ներառված լինելու. «Ակումբներում ներկայացնում եմ տարբեր բնույթի երաժշտություն. դա օգնում է, որ կոկորդս «չժանգոտվի»»: Հարցին, թե արդյոք Նարեն շարունակում է համագործակցությունը Երգի պետական թատրոնի հետ, երգչուհին պատասխանեց. «Համագործակցություններ միշտ էլ կլինեն, թատրոնի հետ կապը կպահվի, բայց, թեեւ երկար ժամանակ էր, չէի ցանկանում առանձին աշխատել, վերջնական որոշում եմ կայացրել` անցնել սոլո կարիերայի` ներկայանալով որպես անհատ երգչուհի»:

15049610_1203947686352962_806743643_n

Մենք հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք Նարեն, ով 2013-ին մասնակցել է «Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծին, ցանկություն ունի կրկին ներկայանալու երաժշտական մրցույթներում. «Ճիշտն ասած, վերջին շրջանում մի քանի հեռուստանախագծերից նման առաջարկներ եղան, բայց չեմ ցանկանում երկրորդ անգամ Հայաստանում որեւէ նման մրցույթի մասնակցել, փոխարենը միջազգային մրցույթներում ներկայանալու, արտերկրում Հայաստանը ներկայացնելու պլաններ կան:

15049682_1203947679686296_824966444_n

Բանն այն է, որ դրսում ոչ ոք չի նայի, թե ես ում աղջիկն եմ (Նարեն երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանի դուստրն է-հեղ.), կգնահատվեն իմ վոկալային տվյալները, ուշադրության կենտրոնում կլինի իմ անհատականությունը, իսկ Հայաստանում ամեն բան այլ է. այստեղ բոլորն իրար ճանաչում են, եւ քո ով լինելը դառնում է բազմաթիվ ասեկոսեների տարածման պատճառ»,-եզրափակեց Նարեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս