Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Տլեի եղբայրը կասկածյալ է. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ SHAMSHYAN.com-ը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների մասինտեղեկություններ էր տարածել:

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն էին տեղափոխվել Երևան քաղաքի Նորքի Այգիներ, տուն 193/2 հասցեի բնակիչ, 35-ամյա Արամ Ռաֆայելի Պետրոսյանը՝ կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք ախտորոշմամբ: Վերջինս աշխատում է Նորք -Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ:

Որովայնի շրջանի վնասվածք ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 44 շենքի բնակիչ, Մուշեղ Մանվելի Մուշեղյանը, ով հիվանդանոցում մահացել էր: Մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել նաև Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 25-ամյա Գևորգ Գագիկի Ավետիսյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում է Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով կալանավորված Տլե մականվամբ Սարգիս Հախանումյանի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, ով դեպքի ժամանակ նույնպես այնտեղ է եղել: Քննչական բաժինը ունի նաև տեղեկություններ, որ այնտեղ է եղել նաև Չարբախում քրեական պատմություններով հայտնի Գեղամը, ով ավելի շատ հայտնի է Թոփալ Գեղամ մականվամբ:

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս