ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել, փոխանցում է Gazeta.ru-ն:
Երկու գերտերությունների առաջնորդները խոսել են Սիրիայում հնարավոր համագործակցության և առևտրական կապերի զարգացման մասին:
Պուտինը հաջողություններ է մաղթել Թրամփին և նշել նոր ադմինիստրացիայի հետ գործընկերային երկխոսությունը վերակառուցելու պատրաստակամությունը:
Երկու քաղաքական գործիչները համաձայնվել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայիս հարաբերությունները «ծայրահեղ անբավարար վիճակում են»:
Պուտինն ու Թրամփը նաև համակարծիք են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը միավորելու անհրաժեշտության հարցում: