Եթե ուրիշների վրա էլ հարձակվեն, մենք էլ պետք է մասնակցենք դրա ետ մղմանը. Արմեն Ռուստամյանը` Պուտինի հրամանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, որով հավանություն է տալիս Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին:  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ժամանակին, երբ որ խնդիր դրվեց ՀԱՊԿ կազմում ունենալ մեխանիզմ, որով հնարավոր կլինի իրականացնել մի երկրի վրա հարձակումը, մյուս բոլոր երկրների ուժերով հետ մղելու դաշտ, դա պետք է միս և արյուն ստանալ:

Դիտարկմանը` Ռուսաստանը հիմնականում խնդիրներ ունի Վրաստանի և Թուրքիայի հետ, արդյոք մենք չենք ներքաշվում խաղի մեջ, Ռուստամյանը նշեց. «Եթե մենք ընդունում ենք այդ դրույթը, և դա է հիմքը կազմում, մենք ուրիշ ավելի հստակ ձևակերպումով դաշինք չունենք: Դա նշանակում է` եթե ուրիշների վրա էլ հարձակվեն, մենք էլ պետք է մասնակցենք դրա ետ մղմանը: Չեմ կարծում, որ դա մեր շահերին հակառակ է, խոսք է գնում ոչ թե հարձակման, այլ պաշտպանման մասին»:

Մանրամասները`  տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս