Լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է շվեդական «ТТ» գործակալության գործադիր տնօրեն Յոնաս Օլոֆ Էրիկսոնի հարցին, թե հետագայում ինչ գործունեություն կծավալեն երկրի ղեկավարի երեխաները:
Իլհամ Ալիևը նշել է, որ դա կախված է նրանց ցանկությունից և պլաններից:
«Կարծում եմ, որ նրանց բավարարում է իրենց գործունեությունը: Նրանք ակտիվ են մշակութային և սոցիալական հարցերում: Ի դեպ, նրանցից երկուսը կապ ունեն մեդիայի հետ: Ավագ դուստրս՝ Լելյա Ալիևան, «Բաքու» ամսագրի գլխավոր խմբագիրն է, որը ներկայացնում է Ադրբեջանը ռուսական և միջազգային լսարանում: Ամսագիրը թողարկվում է երկու լեզուներով՝ անգլերեն և ռուսերեն: Մյուս դուստրս ևս զբաղվում է լրագրությամբ: Նա լրագրողական կրթություն է ստացել: Աշխատում է վավերագրական ֆիլմերի վրա, որոնք կոչված են ներկայացնել Ադրբեջանը որպես ժամանակակից երկիր՝ հարուստ պատմությամբ: Որդիս ուսանող է: Նրա հետագա ընտրություն է կախված է միայն իրենից: Նա տնտեսագիտական կրթություն է ստանում Բաքվի համալսարանում»,-ասել է Ալիևը:
«Եթե նրանք որոշեն իրենց ապագան կապել քաղաքականության հետ, ապա դա նրանց որոշումը կլինի»,-հավելել է Ալիևը: