Ինքը շատ առույգ էր, երբ առաջին անգամ հայտնվեց կալանքի տակ. Հայկ Ալումյանը` Վահան Շիրխանյանի առողջական վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԿՎ հանրային կապերի բաժինը` ներկայացրել էր մի պարզաբանում, ըստ որի
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ  Արդարադատության նախարարությունը 2016 թվականի նոյեմբերի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն:

«Ըստ կոնսիլիումի արդյունքների՝ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի: Միևնույն ժամանակ, բժիշկներն առաջարկել են կատարել մի շարք լրացուցիչ հետազոտություններ:

Այդ նպատակով ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունն անհապաղ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ այդ հետազոտությունները պետպատվերի շրջանակում իրականացնելու համար:

Մասնավորապես՝ Գոհար Պողոսյանը գրել էր.« Փաստաբանին հորդորում ենք հավատարիմ մնալ իր մասնագիտությանը, զբաղվել միայն մասնագիտական գործունեությամբ և ոչ թե՝ բժշկությամբ»:

Այս առնչությամբ ArmLur.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին. «Սահմանված կարգով կառավարության որոշման 24 կետերից սոցանապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներից մեկն է: Մենք արդեն ուղեգրերը պատրաստել ենք: Առավոտյան կազմակերպվելու է: Ես բանավոր խոսել եմ բուժվարչության պետի հետ և այդ հարցերը լուծվելու է: Մենք արդեն պետական պատվերի ուղեգիրն ենք պատրաստում: Այսօր պատրաստվել է, վաղն իրականացնելու ենք»:

Նշենք, որ անցկացվելու է սրտաբանության երեք հետազոտություն:

Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց. «Ինչի՞ վրա են հիմնվում, երբ ասում են, որ ամեն ինչ նորմալ է: Եթե վաղը պետք է ստուգումներ կատարվեն այսօր ո՞նց են  հայտարարում, որ ամեն ինչ նորմալ է: Այդ ասողը մասնագիտությամբ բժիշկ է, թե առողջապահության նախարարությունում բժշկության հետ կապված ինչ-որ պաշտոն է զբաղեցնում: Ես չգիտեմ: Իրենց թղթաբանությամբ չի որոշվում` ամեն ինչ նորմալ է, թե չէ: Հարյուրավոր թղթեր են ստեղծվել այս ամբողջ ընթացքում, բայց փաստը մնում է փաստ, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը անընդհատ գնում է դեպի վատը, քայլել չի կարողանում: Ինքը շատ առույգ էր, որ հայտնվեց առաջին անգամ կալանքի տակ, հենց դա է վկայում, որ իրենց թղթերը ոչ մի կապ չունեն իրականության հետ»:

Հայկ Ալումյանի խոսքով ՝ եթե իրենք թղթերին են նայում, ապա նա  նայում է Վահան Շիրխանյանի առողջական վիճակին. «Իրենք գնահատում են թղթերը, ես գնահատում եմ Վահան Շիրխանյանի վիճակը ամեն անգամ, երբ գնում եմ իրեն տեսնելու»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս