«Աշտարակ կաթը» կփրկվի՞. ինչ է մանրամասնում նախարարը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ «Աշտարակ կաթ» ընկերությունը կաթնամթերք չի մատակարարում խանութներին: Կաթնամթերքի շուկայում գերիշխող ընկերությունը հսկայական պարտքեր ունի ոչ միայն գյուղացիներին, այլեւ ընկերության աշխատակիցներին: Այս ընթացքում տեսակետ է շրջանառվում այն մասին, որ ընկերությունը գնում է սնանկացման ճանապարհով:

Երեկ «Աշտարակ կաթ» ընկերության փակման մասին «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ: Վերջինս «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իր տեղակալը հանդիպել է ընկերության տնօրենի հետ եւ քննարկել իրավիճակը: «Այժմ փնտրում ենք բոլոր հնարավոր լուծումները՝ ընկերությանը այս վիճակից հանելու համար»,- հավաստիացրեց նախարարը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս