Դեսպան Եգանյանը Տորոնտոյում մասնակցեց ֆիլմերի՝ «Նուռ» ամենամյա միջազգային 11-րդ փառատոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 16-20-ը Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Տորոնտոյում մասնակցեց Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության (Տորոնտո) կողմից կազմակերպված ֆիլմերի՝ «Նուռ» ամենամյա միջազգային 11-րդ փառատոնին, որին ներկա էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայտնի ռեժիսորներ և դերասաններ, կանադացի հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել նման կարևոր միջոցառման հաջող անցկացման գործում: Դեսպանն անդրադարձավ հայկական կինոարտադրության պատմությանը` խոսելով բոլոր ժամանակների հայ մեծանուն ռեժիսորների և նրանց ստեղծագործությունների մասին: Նա շեշտեց, որ արդեն հաճելի ավանդույթ դարձած «Նուռ» կինոփառատոնն ամեն տարի Տորոնտոյում հավաքում է հայ, կանադացի և աշխարհի տարբեր երկրներից ժամանած կինոսերներին:

«Նուռ» փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին օսկարակիր «Լուսարձակ», Ատոմ Էգոյանի «Հիշիր», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմերը, ինչպես նաև Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա նկարահանված «Իթակա», «1915-ի կանայք», «3 շաբաթ Երևանում» և թուրքական արտադրության «Կորած թռչուններ» հայտնի ֆիլմերը:

Փառատոնին ներկայացված ֆիլմերի մի մասը ցուցադրվեցին Տորոնտոյի կենտրոնական կինոթատրոններում` ընդունելով հազարավոր այցելուների և արժանանալով նրանց ջերմ արձագանքին:




Լրահոս