Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հրաժարվել է նախավարժանք կատարել Լիսաբոնի «Սպորտինգ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի խաղում: Սա այն դեպքում, երբ նա ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մարզչական շտաբից ստացել էր նման առաջադրանք:
25-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված չէր «Ռեալ»-ի մեկնարկային կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում Զիդանը չի վստահում Խամես Ռոդրիգեսին և հազվադեպ է տրամադրում խաղային ժամանակ։
Իսպանական մամուլի կանխատեսմամբ, այս միջադեպից հետո նրա կարիերան Արքայական ակումբում վտանգված է։