ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Associated Press գործակալության հարցազրույցում պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների մասին:
«Կարծում եմ՝ նա արժանի նախագահ է, նա ցույց է տվել իր արժեքը: Նա ուժեղ մարդ է»,-ասել է Գորբաչովը:
Ինչպես նաև ԽՍՀՄ նախկին նախագահը հավելել է, որ իր ժամանակ նա առաջիններից էր, ով աջակցեց Պուտինին, սակայն հետո սկսեց քննադատել նրան: Ընդ որում, Գորբաչովն ընդգծել է, որ այժմ չի կարող ուրանալ ՌԴ նախագահի մասին իր հայացքները:
2014թ.-ին Գորբաչովը հայտարարել է, որ Պուտինը փրկեց Ռուսաստանը փլուզումից: