Լոնդոնի «Չելսի»-ն չի երկարաձգի թիմի ավագ Ջոն Թերիի հետ պայմանագիրը,- հայտնում է «The Times»-ը:
Անգլիական ակումբը նոր պաշտպան է փնտրում, ով կփոխարինի 36-ամյա ֆուտբոլիստին: Ֆուտբոլիստն անգլիական ակումբի կազմում է հանդես գալիս 1998 թվականից: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Թերին մասնակցել է 5 հանդիպման: