Օպտիմալացման արդյունքում քանի մարդ դարձավ գործազուրկ, քանիսն էլ զրկվեցին մեքենաներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերատեսչությունների աշխատակազմերի ու ՊՈԱԿ-ների օպտիմալացման արդյունքում 2017 թվականին ակնկալվում է տնտեսել շուրջ 3,9 միլիոն դրամ: Այս մասին 100-օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշել էր, թե այդ որոշումների արդյունքում ընդհանուր հաստիքների քանակը կկրճատվի շուրջ 12 տոկոսով և այժմյան 22961-ից կդառա 20059»:

Կառավարության կողմից ներկայացված տեղեկանքից տեղեկանում ենք, որ համակարգի օպտիմալացման ուղղությամբ տրված հանձնարարականների արդյունքում միայն Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում կտնտեսվի շուրջ 904 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, ըստ վարչապետի, 2016-2017 թվականներին պետապարատը 22961 աշխատակցից կկրճատվի մինչև 20059-ի, այդ թվում, նախարարություններում և գերատեսչություններում` 5793-ից մինչև 5195, իսկ պետական ձեռնարկություններում` 17168-ից մինչև 14864: 3 մլրդ 932 մլն դրամիցց 1 մլրդ 497 մլն-ը կտնտեսվի գերատեսչությունների աշխատակազմերի օպտիմալացման արդյունքում, 2 մլրդ 435 մլն դրամ՝ ՊՈԱԿ-ների։

Բացի նախարարությունններում ու գերատեսչություններում կատարվող աշխատակիցների կրճատումներից, ինչպես հայտնի է, օպտիմալացվել են նաև ծառայողական մեքենաները: ՀՀ կառավարության 5 որոշումներով սահմանված՝ 464 միավոր տրանսպորտային միջոցներից հաստատվել է շարժական գույքի աճուրդով оտարման վերաբերյալ 17 հրաման, որոնցով 385 միավոր տրանսպորտային միջոց և 3 միավոր կցասարքեր ներկայացվել են օտարման, վաճառվել է 144-ը, վաճառքի գումարը կազմել է 37 508 269 ՀՀ դրամ: Ներկայացված տրանսպորտային միջոցների 43 տոկոսը վաճառվել է առաջին աճուրդում , առաջիկայում ևս 28 միավոր տրանսպորտային միջոց կներկայացվի աճուրդի:

 




Լրահոս