Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին. ինչ է տեղի ունեցել «Ժառանգության» փակ նիստում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ երբ դրվել է հարցը, թե ինչ ձևաչափով և ում հետ համագործակցելով պետք է մասնակցել ընտրություններին՝ Զարուհի Փոստանջյանը միջամտել է և Արմեն Մարտիրոսյանին ասել, որ իր ձեռքերն էլ են Մարտի մեկի արյունով թաթախված, եթե համագործակցում է Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հետ։

Այդ պահին Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Փոստանջյանին, սակայն միջամտել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որից հետո նիստը ավարտվել է։ Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը Փոստանջյանին չկորցնելու համար՝ հնարավոր է որոշում կայացնի առհասարակ չմասնակցել ընտրություններին։ Դրան զուգահեռ՝ «Ժառանգության» ղեկավարը հիմա վերջին փորձն է անում «Ելք» դաշինքին, Սեյրան Օհանյանին, Օսկանյանին ու Գագիկ Ծառուկյանին միավորել, և եթե այդ նախաձեռնությունը ևս տապալվի, չի բացառվում, որ որոշում կայացվի, առհասարակ, չմասնակցել ընտրություններին։ Այդ դեպքում Արմեն Մարտիրոսյանը կհանգրվանի կամ Սեյրան Օհանյանի, կամ Գագիկ Ծառուկյանի ցուցակում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս