«Ձեռքերիս ոսկորները փշրվեցին». ինչ է պատմում ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլի 2-ին  ժամկետային զինծառայող Արամ Մարդոյանը, բեռնատարով դիրքեր ական տեղափոխելիս,  վթարի պատճառով կոտրել է երկու ձեռքի դաստակները:

ArmLur.am-ի հետ զրույցում Արամը թեպետ դժվարությամբ, փորձեց վերհիշել կատարվածը .«Զիլը շուռ եկավ, ես մեջից ընկա, որի հետևանքով ձեռքերիս ոսկորները փշրվեցին»:

Արամը և իր ընկերները առաջնագիծ էին բարձրանում մարտական առաջադրանք կատարելու: Վերջիններս ականներ պետք է տեղադրեին:

Ստեփանակերտում առաջին բուժօգնույթուն ցուցաբերելուց հետո, նրան ապրիլի 7-ին տեղափոխել  են Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ ենթարկվել է երկու վիրահատության.« Փառք Աստծո ամեն ինչ ընկնում է իր բնականոն հունի մեջ, կամաց-կամաց վերականգնվում եմ»:

Մուրացանի կենտրոնական հոսպիտալում ստացիոնար բաուժման կուրսեր է ստացել 4 ամիս, որից հետո նորից մեկնել  է ծառայության:

Արամ Մարդանյանն ապրում է մայրիկի՝ Գայանեի, և տատիկի հետ:

Այնուամենայնիվ, անկախ ստեղծված դժվարություններից՝ կյանքով լի երիտասարդը լավատեսությամբ է նայում ապագային` հետևում թողնելով տխուր հիշողությունները:

Լիդա Եղիազարյան




Լրահոս