Հարուստ և հայտնի մարդիկ կարող են իրենց ամենալավը թույլ տալ: Իսկ եթե գործը հասնում է ժամացույցներին, ապա այդ հարցում նրանք իրենց հավասարը չունեն:
Նրանք պատրաստ են մեծ գումարներ ծախսել:
Ռոբերտ Դաունի կրտսեր, Jaeger LeCoultre
Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը հիշվել է Marvel կոմիքսների էկրանավորմամբ, որտեղ խաղում էր փլեյբոլ Թոնի Սթարքին: Նրա հոնորարները թույլ են տալիս շքեղ ժամացույց գնել: Jaeger LeCoultre ժամացույցն արժե 93500 դոլար:
Սիլվեստր Ստալոնե, Panerai
Հոլիվուդի ևս մեկ աստղ՝ լեգենդար Սիլվեստր Ստալոնեն, նա նախընտրում է Panerai Luminor Submersible: Այն արժե 46150 դոլար:
Քրիշտիանու Ռոնալդու, TAG Heuer
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը նախընտրում է TAG Heuer ընկերության ժամացույցը, և արդեն մի քանի տարի է՝ միայն այդ ֆիրմայի ժամացույց է կրում: Վերջերս իր հավաքածուն համալրեց նոր մոդելով՝ TAG Heuer Carrera Heuer 02T, որն արժե 24600 դոլար:
Ռիհաննա, Piaget
Ամերիկացի երգչուհին նախընտրում է 18 կարատանոց ոսկուց պատրաստված Piaget Polo Ladies Gold ժամացույցը: Այն արժե 48440 դոլար:
Jay Z, Hublot
Շոն Քարթերը, առավել հայտնի որպես Jay Z, Hublot-ի երկրպագու է: Երգչի ժամացույցն արժե 94500 դոլար:
Ջոն Տրավոլտա, Breitling
Հոլիվուդյան դերասանը պրոֆեսիոնալ օդաչու է, և պատահական չէ, որ այդ ընկերության ժամացույց է ընտրել, որը սերտ կապ ունի ավիացիայի աշխարհի հետ: Այն արժե 10500 դոլար:
Անդրեյ Մալախով, Zenith
Ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը կրում է շվեյցարական Zenith ընկերության արտադրանքը: Այն արժե 15400 դոլար:
Ռենատա Լիտվինովա, Rado
Ռուս դերասանուհի և ռեժիսոր Ռենատա Լիտվինովան նախընտրում է Rado eSenza Ceramic Touch, այն արժե 8940 դոլար: