Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, խաղաղություն ու տոկունություն քեզ, հա՛յ զինվոր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ մեր երկրում միակ պետական ինստիտուտը` որպես կայացած կառույց, հայկական զինված ուժերն են, վաղուց հայտնի ճշմարտություն է: Որքան էլ բանակի թիվ մեկ դերակատարները փոխվեն, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնադրած բանակը շարունակում է ավանդույթի ուժով հզորանալ: Այն մեր հավաքական կերպարն է, որը ճակատագրական պահերին ցույց է տալիս իր ուժը:

Ապրիլյան պատերազմի օրոք թեեւ արձանագրվեցին հրամանատարական անպատասխանատվության, տարիների անփութության, երբեմն էլ վախկոտության դրսեւորումներ, բայց բանակի շարքային զինվորն իր խիզախությամբ ու սկզբունքայնությամբ ապացուցեց, որ ինչքան էլ «վերեւներում» առեւտրի մեջ լինեն, հայ զինվորն ունակ է պաշտպանելու մեր երկրի սահմանները:

Այսօր լրանում է հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, խաղաղություն ու տոկունություն քեզ, հա՛յ զինվոր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս