Տավուշում գազի գինը նվազում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազի գինը 200 դրամ է: Իսկ ահա Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ԱԳԼՃԿ-ներում 170 դրամ է:

Բացի այդ՝ Սեւանում եղանակը, Տավուշի համեմատ, սառն է, ավտոմեքենաներին լիցքավորվող գազը «նստած է լինում», եւ դրանով մեքենան ավելի երկար ճանապարհ է անցնում: Բազմաթիվ դժգոհություններից հետո կարծես թե սառույցը սկսել է կոտրվել. դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհի խաչմերուկի մոտ գտնվող, Իջեւանի ճանապարհաշինական ձեռնարկության սեփականատեր Արծրուն Ղալումյանին պատկանող ԱԳԼՃԿ-ում արդեն մեկ խորանարդ մետր գազի գինը 185 դրամ է:

Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ում «Ժողովրդին» հայտնեցին, որ իրենք եւս պատրաստվում են գազի գինը 200 դրամից նվազեցնել:




Լրահոս