«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր նախկին մարզիչ Յուրգեն Կլոպին և պատմել է իր կարիերայի մասին, փոխանցում է BBC-ն:
Կլոպը Մխիթարյանին խորհուրդ է տվել դժվար պահին 2013թ. Դորտմունդի «Բորուսիայի» կազմում խաղալու ժամանակ:
Ավելի ուշ Մխիթարյանը, ով չխաղաց լիգայում մոտ 10 շաբաթ, հիշեց Կլոպի խորհուրդը, նշում է BBC-ն:
«Ես շնորհակալ եմ Կլոպին: Նա աշխատեց իմ անձնական և հոգեբանական մասի վրա: Դորտմունդում ես սթրեսային էի, այն մի քանի խաղից հետո, երբ մենք իսկապես վատ խաղացինք: Կլոպն ինձ ցույց տվեց ուղին: Նա աջակցեց ինձ և ասեց, որ պետք է գլուխս բարձր պահեմ, քանի որ լավագույնը դեռ առջևում է: Նա օգնեց ինձ ֆուտբոլիստ դառնալ»,- BBC-ին պատմել է Մխիթարյան: