ՖՈՏՈ. Լեռնանիստ գյուղի մթերային խանութում պայթյունից մահացածներից մեկը 30-ամյա կին էր. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ  Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների կա երկու զոհ և երկու տուժած:

ArmLur.am-ի հետ զրույցում Լեռնանիստ համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը հայտնեց, որ դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել փլուզման պատճառը. «Խանութի տանիքում կուտակված ձյուն է եղել: Մահացածներից մեկը խանութի տերն է եղել, իսկ մյուսը հաճախորդը»:

Ըստ նրա՝ մահացածներից մեկը 30-ամյա կին էր, ով ամուսնու հետ էր եկել խանութ, որտեղ էլ դեպքը պատահել էր, ուներ երեխաներ:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ մյուս տուժածները ստացել են տարբեր աստիճանի կոտրվածքներ: Վերջիններս տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն: Նրաց վիճակն այս պահին գնահատվում է բավարար:

Լուսանկարները՝ shamshyan.com-ից:

Լիդա Եղիազարյան




Լրահոս