Արցախի թիվ 1/8 ընտրատեղամասում քիչ առաջ իր ընտրությունը կատարեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով նշեց, որ քվեարկությունից հետո սպասվում են դեռևս մի քանի հանդիպումներ և հետո առիթ կլինի նշելու:
«Սահմանադրությունը նոր մակարդակի վրա է բարձրացնելու Արցախի Հանրապետությունը, և սա է առաքելություններից մեկը», -նշեց նա:
Նրա խոսքով` նոր Սահմանադրությունը ապահովելու է ժողովրդավարական համակարգի զարգացումը և մարդու իրավունքները:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը հայտարարել է, թե չի ընդունելու հանրաքվեի արդյունքները, Ղուլյանը նշեց, թե դա հարևան պետության խնդիրն է:
«Որքան շուտ դուրս գան այդ հոգեբանական բարդույթներից, այնքան լավ»,- հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում: