ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
- Փետրվարի 23-ին, ժամը 11: 00-ին Մասիսի քաղաքապետարանում տեղի կունենա Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մամուլի ասուլիսը:
Թեման` Պաշտոնավարման 100-օրյա ամփոփում, կատարված աշխատանքներ և առաջիկա ծրագրեր:
Հասցե` Արարատի մարզ ք. Մասիս Կենտրոնական հրապարակ Թիվ 4
- Փետրվարի 23-ին, ժամը` 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրերն են «Միդիա-Շանգալ» եզդիներիազգային միավորում ՀԿ նախագահ Ամո Շարոյանը և հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը:
Թեման՝ Եզդի ժողովրդի ներկայացուցչին չեն ընտրել, այլ նշանակել են, իսկ համայնքը ցանկանում է ընտրել:
- Փետրվարի 23-ին, ժամը 14.00-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների հետ:
- Փետրվարի 23–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքները և Ռուսաստանի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում» թեմայով։
Ասուլիսի ընթացքում կքննարկվեն Արցախում փետրվարի 20–ին անցկացված հանրաքվեի արդյունքները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում պաշտոնական Մոսկվայի մասնակցությանը վերաբերող հարցեր։
Ասուլիսի բանախոսն է հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը։
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
- Փետրվարի 23-ին, ժամը 9:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուկյան» դահլիճում կմեկնարկի Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կազմակերպած «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովը:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվան, Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալության նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը և այլք:
Միջոցառման ընթացքում անդրադարձ կկատարվի կրթության որակի ապահովման առկա խնդիրներին և ապագա մարտահրավերներին, կներկայացվի կլաստերային աուդիտի գործընթացը, նպատակները, չափանիշները, ոլորտները:
Ոլորտի հեղինակավոր մասնագետները Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Շվեյցարիայից և Ռուսաստանից կներկայացնեն կրթության որակի ապահովման իրենց երկրի լավագույն փորձը:
Համաժողովի ընթացքում կներկայացվեն նաև Որակի ապահովման մասնագետների և աջակիցների ցանցի հիմնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կազդարարվի ցանցի գործունեության մեկնարկը:
Կլինեն նաև ստենդային ներկայացումներ նվիրված կրթության ոլորտում նորարարությանը, դասավանդման և գնահատման նոր մեթոդների ներդրմանը:
- Փետրվարի 23 – ին, ժամը 14-ից Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում կմեկնարկի «Մարտահրավերներից՝ հնարավորություններ» կոնֆերանսը Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, ԵՄ պատվիրակության, միջազգային կառույցների մասնակցությամբ։
- Փետրվարի 23-ին ժ. 16:00-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 10) տեղի կունենա դատախազի որոշման դեմ Գևորգ Սաֆարյանի հայցի քննությունը