Ալիկ Սարգսյանը խլում է Արամայիս Գրիգորյանի ձայները. «գզիրն» ընկել է դռնեդուռ. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստն» արդեն գրել է, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը իր տարածքի բոլոր համայնքապետերին, անկախ կուսակցական պատկանելությունից, պարտադրել է ՀՀԿ–ի համար տեղերում ապահովել 55–60% ձայն: Դե, մարդկանց վզին տոկոս դնելն այսօր հանցանք չի, վերևից էլ իր վզին են տոկոս փաթաթում: Իսկ երբ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակով այստեղ սկսեց իր «մրցավազքը», մարզպետի հնարավորությունները կտրուկ նվազեցին: Ալիկն Արամայիսի ձայներն է խլում:

Եվ ահա, մարզպետը ճարահատյալ, երեկ չէ առաջին օրը` ժամը 15:00–ին, իր մոտ հավաքեց Արարատի մարզի բոլոր դպրոցների տնօրեններին: Հանձնարարեց բոլոր դպրոցներում ցուցակներ կազմել աշխատակազմի բոլոր անդամների անուն–ազգանուններով: Յուրաքանչյուրն իր անվան դիմաց պետք է գրի, թե որ կուսակցությանն է ընտրելու:

Մեկ այլ ցուցակով նշվելու է, թե քանի ընտրող կա ասենք` ուսուցչի ընտանիքում, ով ում է ձայն տալու: Միով բանիվ` գզիրն ընկել է դռնեդուռ: Որովհետև ապրիլի 2-ից հետո ապրիլի 3-ն է գալու` «ճտերը հաշվելու» ժամանակը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս