Այսօր Apple ընկերության հիմնադիր Ստիվ Ջոբսի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ամերիկացի ճարտարագետ, գործարար, Apple կորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ստիվ Ջոբսի ծննդյան օրն է:  Ջոբսը նաև հանդիսանում էր Պիքսար ստուդիայի տնօրենը։

1970-ականներին Սթիվ Վոզնյակի հետ համատեղ ստեղծեցին առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը։ 1980-ականների սկզբի տարիներին Ջոբսը այն եզակի մարդկանց թվին էր դասվում, որ ուշադրություն էին դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսի և մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։

Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985 թ. Ջոբսը հեռացավ Apple-ից և հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը, որը մասնագիտանում էր բիզնեսի և բարձրագույն կրթության շուկայում։ 1997 թ. Ստիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ։ Ըստ «Fortune» ամսագրի Ստիվ Ջոբսը ճանաչվեց որպես 2007 թ. ամենաազդեցիկ գործարար և մտավ 2009 թ. «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ։

1986 թ. Ստիվը գնեց Lucasfilm-ից The Graphics Group ստուդիան, որը հետագայում վերանվանվեց Pixar. Նա հանդիսանում էր «Ուոլտ Դիսնեյի» տնօրենների խորհրդի անդամ։




Լրահոս