«Իմ տղու դեմ չպայքարել, թե չէ վատ կլինի». Վլադիմիր Գասպարյանի զգուշացումը՝ Արտակ Սարգսյանին ու Հայկազ Բաղմանյանին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. « Թիվ 2 ընտրական տարածքը, որը ներառում է Երևանի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր համայնքները, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) չորս շտաբ է փակել և զգուշացրել՝ Դավթաշեն համայնքին չմոտենալ։

Նշենք, որ այս ընտրատարածքը ներառող Արաբկիր համայնքի Մոնումենտ թաղամասում ՍԱՍ-ի Արտակը վայելում է Հայկազ Բաղմանյանի հովանավորությունը «մանումետցի Մեսոյի» միջոցով։

Մեզ հասած տեղեկություններով՝ Վովա Գասպարյանը զանգահարել է Բաղմանյանին և զգուշացրել՝ «իր տղու դեմ չպայքարել», թե չէ վատ կլինի»։

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս