Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից 2017թ. մարտի 1-ին ստորագրվել է հրաման` «2017 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին»:

Մասնավորապես, 2017 թվականին ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են`

1. Լուսինե Հովհաննեսի Թասալյանը` «Գիտակցիր իրավունքդ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունից,

2. Արթուր Միքայելի Սուքիասյանը` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից,

3. Արմեն Հարությունի Եսոյանը` «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպությունից,

4. Արայիկ Մկրտիչի Հարությունյանը` «Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն» հասարակական կազմակերպությունից,

5. Նաիրա Սասունի Առաքելյանը` «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ- տնտեսական հասարակական կազմակերպությունից:




Լրահոս