Արմավիրի տներից մեկում հրդեհի հետևանքով քաղաքացի է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 9-ին, ժամը 07.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արևելյան 107-րդ թաղամասի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում է տան տանիքը՝ 35 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, մարվել՝ 10:10-ին:

Փրկարարները հայտնաբերել են Ք. Տ.-ի դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս