Հայաստանի կառավարությունն առողջապահության ոլորտում պետական սուբսիդավորման համակարգը արմատապես կփոխի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը առողջապահության ոլորտում նախատեսում է մեծածավալ բարեփոխումներ՝ համակարգում առկա խնդիրները լուծելու համար։ «Առողջապահության ոլորտում ունենք մեծ խնդիրներ, նաև պետության միջամտության հետևանքով։ Պետական սուբսիդավորման համակարգը պետք է արմատապես փոխենք։ Քաղաքացին ինքը պետք է ընտրի այն բուժհաստատությունը, որտեղ բուժվելու է։

Այդպես մենք կնպաստենք միջոցների արդյունավետ օգտագործմանը, առողջապահության ոլորտում մրցակցության բարձրացմանը, ինչը կխթանի մատուցվող ծառայությունների որակի ապահովմանը»,­- Մեղրիում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը։

Անդրադառնալով մարզերում գործող բուժհաստատություններին՝ վարչապետն ընդգծեց, որ քայլեր են ձեռնարկվելու դրանք մասնավոր կառավարման հանձնելու ուղղությամբ։ «Մենք պետք է ներգրավենք մասնավոր նոր կառավարիչներ, ովքեր բուժհաստատություններում կկատարեն նոր ներդրումներ, ինչը կնպաստի առողջապահության համակարգի զարգացմանը»,­ ասաց կառավարության ղեկավարը։ Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ ներդրվելու է ռեգիոնալ կառավարման նոր համակարգ և մշակույթ։

«Մշակել ենք համայնքների կառավարման նոր մեթոդաբանություն, որի շրջանակում ստեղծվել են համայնքների զարգացման հնգամյա ծրագրեր»,­ ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ նոր մեթոդաբանությունը կնպաստի քաղաքացիների ակտիվ մասնակցությանը համայնքի կառավարման գործին։ Մեթոդաբանությունը նախատեսում է, որ համայնքների ղեկավարները կառավարության և բնակիչներին պետք է ներկայացնեն ստարտային վիճակը, սահմանեն թիրախները, թե ինչ նպատակների են հասնելու։




Լրահոս