ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ խնդրանքն է, որ չխաբնվեք, հերիք է, այս անգամ էլ եթե իշխանափոխություն չեղավ` մնացել ա մորթեն ուտեն». ավտոերթ` Կոտայքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԼՔ դաշինքի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն իր համախոհների հետ երեկ քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզի մի շարք համայնքներում ավտոերթ անցկացրեց՝ հանդիպելով և զրուցելով քաղաքացիների հետ:  Հրազդանից շարժվելիս ավտոերթի մասնակիցներն ազդանշաններով հայտարարեցին երթի մեկնարկը` ուղեւորվելով դեպի Չարենցավան, Եղվարդ, Աբովյան, Նոր հաճն, Բյուեղավան համայնքներ եւ հարակից գյուղեր: Մարդիկ զարմացած նայում էին, թե ինչքան մեքենա է իրար հետևից կազմակերպված ձևով առաջ սլանում, որոնց վրա փակցված են Սասուն Միքայելյանի նկարով պաստառները, հայկական եռագույնը:

Բոլոր քաղաքներում Սասուն Միքայելյանը ստիպված էր լինում կանգ առնել, իջնել մեքենայից զրուցել մարդկանց հետ: Չարենցավան քաղաքում անցորդները բարևում, ողջունում էին Միքայելյանին` խնդրելով նրան` մի բան անել, որ մեր երկրում իրավիճակ փոխվի: Կանգ առնելով Եղվարդ համայնքում Սասուն Միքայելյանը ողջունեց, զրուցեց տեղի բնակչության հետ, բացատրեց իրենց նպատակները. «Իմ խնդրանքն է, որ չխաբնվեք, հերիք է, այս անգամ էլ, եթե իշխանափոխություն չեղավ` մնացելա մորթեն ուտեն»:

Բազմաթիվ ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը սլանում էր՝ ազդարարելով որ ելք կա, որ հնարավոր է իրավիճակ փոխել մեր երկրում, եթե մարդիկ չվաճառեն իրենց քվեն, այլ քվեարկեն խղճի մտոք: Տպավորիչ ավտոերթից հետո ArmLur.am-ը զրուցեց Սասուն Միքայելյանի հետ՝ նախ հետաքրքրվելով, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս