Լոռիում անգամ գործազուրկներն են որոշել պատգամավոր դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Լոռու մարզը ընդգրկում է թիվ 9 ընտրատարածքը: Այստեղ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 238975: Այս ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով 9 քաղաքական ուժերի առաջադրած թեկնածուները թվով 102-ն են: 15 հոգի՝«Ելք» դաշինքից, 7 հոգի՝ «Ազատ Դեմոկրատներ», 15 հոգի՝ «Հայկական վերածնունդ», «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից՝ 12 հոգի, «Կոնգրես ՀԺԿ» կուսակցությունների դաշինքից՝ 11 հոգի, «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունից՝ 7 հոգի, «Հայաստանի կոմունիստական» կուսակցությունից՝ 12 հոգի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից՝ 11 հոգի և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»-ից 11 հոգի:

Լոռու մարզային լրատվական կայքը ուսումնասիրելով գրանցված թեկնածուներին, նկատեց, որ Լոռիում պատգամավոր դառնալ ցանկացողների մեջ քիչ թիվ չեն կազմում նաև գործազուրկները: «Ելք» դաշինքի 15 հոգանոց ցուցակից գործազուրկ է 4-ը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության 15 հոգանոց ցուցակից՝6-ը, «Հայկական վերածնունդ» կուսակցություն 15 հոգանոց ցուցակից՝ 6-ը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի 12 թեկնածուներից գործազուրկ է 4-ը, «Կոնգրես ՀԺԿ» կուսակցությունների դաշինքում 11 թեկնածուներից գործազուրկ է 8-ը: «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը առաջադրել է միայն մեկ գործազուրկ թեկնածուի՝ 7 հոգանոց ցուցակում, «Հայաստանի կոմունիստական» կուսակցությունից առաջադրված 12 թեկնածուներից անաշխատանք է 4 հոգի, մեկն էլ՝ թոշակառու, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 11 հոգանոց ցուցակում էլ գործազուրկ է 3-ը: Իսկ ահա «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»-ից առաջադրված 11 թեկնածուներն էլ ապահովված են աշխատանքով:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս