ԱՄՆ ռազմաօդային ուժերը Հալեպում մզկիթ են ռմբակոծել. մեծ թվով զոհեր կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 42 մարդ է զոհվել Հալեպի արևմուտքում ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից մզկիթի ռմբակոծման հետևանքով, փոխանցում է Մեծ Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների հարցով սիրիական կենտրոնը:

Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձինք են:

Ռմբակոծությունների ենթարկված տարածքը վերահսկվում է սիրիացի ապստամբների կողմից:

Ռմբակոծությունից ժամեր անց ԱՄՆ-ն խոստովանել է, որ մզկիթի ուղղությամբ հարվածը հասցվել է ԱՄՆ ավիացիայի կողմից, սակայն զգուշացրել են, որ հարվածը կանխամտածված չի եղել, փոխանցում է գերմանակ Deutsche Welle պարբերականը:




Լրահոս