ՖՈՏՈ. Ի հիշողություն ու աջակցություն Արթուր Սարգսյանի. մարդիկ դարձյալ Ազատության հրապարակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Ազատության հրապարակը մարդաշատ է: Մարդիկ հավաքվել են ի հիշողություն Արթուր Սարգսյանի: Ցուցարարներն Արթուրի Սարգսյանի նկարներով և տարբեր գրություններով պաստառներով են: Հավաքին մասնակցում է նաև ՕՐՕ-ի անդամ Վարդան Օսկանյանը իր թիմակիցների հետ միասին:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը երեկ Արմենիա ԲԿ-ում մահացել էր, մահվան պատճառը սիրտ անոթային անբավարարությունն էր եղել: Հավելենք, որ երեկ նույնպես մարդիկ հավաքվել էին և ցույց էին անում ի հիշատակ Հաց բերողի: Ցուցարարները պահանջում էին Արդարադատության և Առողջապահության նախարարների հրաժարականները:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը: Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված էր եղել տեղափոխվել հիվանդանոց:




Լրահոս