Պենտագոնն «Իսլամական պետության» ոչնչացման նոր պլան է ներկայացրել Թրամփին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պենտագոնի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացված «Իսլամական պետության» ոչնչացման նոր պլանը խիստ չի տարբերվում ԱՄՆ ադմինիստրացիայի կողմից ներկայացված գործողությունների պլանից, գրում է NBC News-ը՝ հղում անելով փաստաթղթղին ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաներին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ ՊՆ գաղտնի պլանն Օբամայի ադմինիստրացիայի պլանը միայն «ուժեղացված»  տարբերակն է, որն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քննադատում էր Թրամփը:

Պենտագոնի ծրագրում, ինչպես պնդում են պաշտոնյաները, ասվում է ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ ռմբակոծությունների շարունակման անհրաժեշտության մասին:

Ամերիկացի ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի խոսքով՝ Պենտագոնի պլանը հիշեցնում է «Պլան Բ»-ն, որը փորձում է իրականացնել «Պլան Ա»-ն:  Նրա կարծիքով՝ Թրամփն այն ուղարկել է մշակման:




Լրահոս