ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այս պահին «Ելք» դաշինքը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում նախընտրական քարոզարշավ է իրականացնում:
Քիչ առաջ դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ Վարդենիս գալու ճանապարհին վթարի են ենթարկվել: Ղեկին եղել է ինքը` Նիկոլ Փաշինյանը:
Բարեբախտաբար, տուժածներ չկան: Վնասվել է միայն ավտոմեքենան: