Երևանի ավագանու ընտրությունների մասին դեռ վաղ է մտածելը, քաղաքական ուժերը տարված են խորհրդարանական ընտրություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկեցին մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումները: Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին պետք է մինչեւ ապրիլի 9-ը համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ, որից հետո ապրիլի 9-ից մինչեւ 14-ը ԿԸՀ-ն կգրանցի ներկայացված ցուցակները:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԿԸՀ-ում դեռ առաջադրումներ չեն կատարվել: Թեպետ սպասելի էր, որ մինչև խորհրդարանական ընտրությունները որևէ քաղաքական ուժ չի ունենա անգամ մեկ վայրկյան ժամանակ, որպեսզի տրամադրի ավագանու ընտրությունների մասին քննարկում անցկացնելու, բայց, այնուամենայնիվ, ArmLur.am-ը կապ հաստատեց խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող մի քանի քաղաքական ուժերի հետ, որոնք միաձայն փաստեցին, որ այս պահի դրությամբ դեռ կոնկրետ որոշում չեն կայացրել, թե ով կլինի իրենց քաղաքապետի թեկնածուն:

Դա պատրաստվում են իրականացնել խորհրդարանական ընտրություններից հետո: Ասել է թե՝ հայրենի քաղաքական ուժերն այս պահին ինքնամոռաց տարված են խորհրդարանական ընտրություններով:




Լրահոս