ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի ժամը 08:40-ի դրությամբ էլեկտրոնային եղանակով ստացել է և ամփոփել 1880 ընտրատեղամասերի արդյունքները: Ներկյացված նախնական արդյունքներով Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 49.20 %
«Ծառուկյան» դաշինք՝ 27.39 %
«Ելք» դաշինք՝ 7.71 %
Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 6.60 %
«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3.72 %
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 2.08 %
«ԿոնգրեսՀԺԿ» դաշինք՝ 1.62 %
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 0.93 %
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 0.74 %
Ապրիլի 2-ին Հայաստանի 13 ընտրատարածքներում գործել է 2009 ընտրատեղամաս: Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:
Ինֆոգրաֆիկայում մշակված տեղամասերի քանակը 1865-ն է: