Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետը տվեց իր ավանդական հանձնարարականները: Նա ընդգծեց, որ Հայաստանի մարզերի երթուղիները պետք է հարմարավետ լինեն:
Վարչապետի խոսքով ՝ հանրապետության մարզերի 97 տոկոսում հասարակական տրանսպորտ ընդհանրապես չկա։ «Այնտեղ պետք է երթուղիներ բացել, իսկ տենդերներում դրանք միավորել մեկ լոտում, որպեսզի ներդրողը հնարավորություն ունենա թարմացնել մեքենաները»,- հավելեց վարչապետը։