Նոր խորհրդարանի առաջին նստաշրջանը կմեկնարկի ապրիլի 27-ին: Ըստ Աժ կանոնակարգ օրենքի` առաջին նիստը վարելու է տարիքով ամենաավագ պատգամավորը: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ խորհրդարան անցած 105 պատգամավորների մեջ ամենաավագը ՀՀԿ համամասնական ցուցակի 4-րդ համարը զբաղեցնող Արա Բաբլոյանն է:
Նշենք, որ նա ծնվել է 1947 թվականի մայիսի 5-ին: Ու, փաստորեն, նրան էլ բախտ կվիճակվի ստանձնել 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը բացելու գործառույթը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Բաբլոյանն ասաց, որ դեռ որեւէ բան չգիտի. «Ես չգիտեմ՝ դեռ ով կլինի Ազգային ժողովում, երբ կիմանանք, այդ ժամանակ կխոսենք»:
Նշենք, որ ԱԺ գործող նախագահ Գալուստ Սահակյանն ընդամենը մեկ տարով է փոքր Բաբլոյանից. նա ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին: