«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «United Review»-ին և խոսել անգլիական թիմի մասին: Նա նաև խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Անդերլեխտի» հետ դիմակայությունից ունեցած սպասելիքներով:
«Ես բաց թողեցի Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչը, բայց ամենակարևորն այն է, որ թիմը հաղթեց: Ինձ համար առաջնայինը թիմային հաջողությունն է, ավելի կարևոր է, քան՝ ցանկացած անհատական նվաճում, այնպես որ ես շատ ուրախ կլինեմ, եթե այս տարի մեկ այլ եզրափակչի մասնակցեմ:
Այս մրցաշրջանում իմ նպատակներից մեկը Եվրոպա լիգայում հաղթելն է: Իհարկե, ես գիտեմ, որ դա հեշտ չի լինի, հատկապես մրցաշարի այս փուլում, երբ հեշտ մրցակիցներ չկան: Գիտենք, որ երկու շատ բարդ խաղ է մեզ սպասվում, «Անդերլեխտը» հեշտ մրցակից չէ», -նշել է նա: