ՀՀԿ-ականների գործերն անքննելի են. Ռուզաննա Մուրադյանի տարօրինակ ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին ՀՀԿ ցուցակով կրկին պատգամավոր դարձած Ռուզաննա Մուրադյանը հայտարարագրած ո՛չ բնակարան ունի, ո՛չ դրամական միջոց: Անցած տարվա ընթացքում նա անգամ փոխառություն, վարկ չի վերցրել:

Նախկին ուսուցչուհի պատգամավորուհին որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 565 հազար դրամ: Բայց չնայած սրան՝ նրա ամուսինը՝ Աշոտ Անտոնյանը, անցած տարի 28 մլն 920 հազար դրամով գնել է բնակարան: Եւ սա այն դեպքում, երբ պատգամավորի ամուսնու եկամուտը կազմում է միայն ամսական ստացած նրա 68 հազար դրամ կենսաթոշակը:

Բայց, դե, ՀՀԿ-ականների գործերն անքննելի են. նրանք ցածր թոշակով էլ կարող են բնակարան գնել:




Լրահոս