Գերմանիայի իրավապահ մարմինները չեն բացառում, որ «Բորուսիա»-ի ֆուտբոլիստների վրա հարձակման հետևում կարող են կանգնած լինել իսլամիստները, գրում է Süddeutsche Zeitung պարբերականը, որի տրամադրության տակ է հայտնվել պայթյունի վայրում մնացած գրության տեքստը:
Պարբերականի հաղորդմամբ՝ գրության մեջ ասվում է, որ հարձակումը վրեժ էր «Իսլամական պետություն» ահաբեկչության դեմ արևմտյան կոալիցիայի օպերացիաներում գերմանական «Տորնադո» հետախուզական ինքնաթիռների մասնակցության համար:
Ոստիկանությունը ստուգում է գրության ճշգրտությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ի երեկոյան Դորտմունդում 3 պայթուցիկ սարք է գործի դրվել, արդյունքում տուժել է «Բորուսիա»-ի ավտոբուսը, ինչպես նաև վնասվածք է ստացել թիմի պաշտպան Մարկ Բարտրան, նրան հոսպիտալացրել են: Բացի այդ, ակուստիկ վնասվածք է ստացել ոստիկանության սպան, ով մոտոցիկլով ուղեկցում էր ավտոբուսին: