ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տնօրեններից ոմանք նույնիսկ չգիտեն, թե ով է իրենց փաստաբանը». «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հետաքրքիր ծրագիր է մշակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` 30 տնօրեն հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դեմ` պահանջելով 2-ական մլն դրամ: Պատճառը ՀԿ-ի կողմից հրապարակված ձայնագրություններն են. տնօրենների խոսքով. նրանց զրպարտել են:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ընդգծեց, որ իրենք ոչ մեկին չեն զրպարտել, հետևաբար չեն պատրաստվում նույնիսկ 65 լումա տալ նրանց:

«Բոլոր հայցերը միանման են, տնօրեններից ոմանք, պարզվում է, չգիտեն, թե ով է իրենց փաստաբանը: Միամիտ կլինի մտածել, որ այս բոլորն ինքնաբուխ են որոշել ինչ-որ բան անել»,- նշեց նա:

Հարցին` ինչ են մտադիր անել, Իոաննիսյանը պատասխանեց. «Մենք մտադիր ենք իրավական բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել: Ես հիմա չեմ բացելու մեր ծրագրերը, բայց շատ հետաքրքիր ծրագրեր ունենք: Մեր շատ գործընկերներ մտադիր են առհասարակ զբաղվել այս տնօրեններով, արդյոք նրանց մոտ ամեն ինչ մաքուր է, արդյոք նրանք ներառված չեն կոռուպցիոն գործարքներում»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս