«Առավոտ» թերթը գրում է. «Քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի՝ Երեւանի հիմնը երգելը սոցցանցերում բուռն քննարկման առարկա դարձավ: «Առավոտ»-ը «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվել է՝ ձայնային տվյալներ ունի՞, չի՞ ուզում Փաշինյանի նման երգել:
Նա պատասխանել է. «Ես երգեր լսել սիրում եմ, բայց անձամբ այդպիսի տաղանդ չունեմ: Ես չեմ պատրաստվում երգել քարոզչության ընթացքում: Չեմ կարծում, որ դա արդյունավետ է»:
Զարուհի Փոստանջյանն ասել է, որ իրենց գեներում երգելու տաղանդ կա. «Պապիկիս հորեղբոր աղջիկը՝ Էլիզ Փոստանջյան-Սուրհանդակյանը, ով Ցեղասպանությունից հետո մնացել է Պոլսում, դարձել է հանրահայտ երգչուհի՝ Զեյրա Բիլիր, Թուրքիայի լավագույն երգչուհիներից է եղել: Այնպես որ, մեր գեներում կա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: