Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերը մտադիր չեն սատարելու առաջադրվածներից որեւէ մեկին: Բացառություն է, թերեւս, ՀՅԴ-ն, որը ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցության նոր ուղիներ է փնտրում. ճիշտ է՝ այդ մասին նրանք պաշտոնապես չեն հայտարարել, բայց ակնհայտ է, որ ներքին կարգով կգործեն ՀՀԿ օգտին:
Մինչ այդ «Ժողովուրդ»-ը փորձեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ճշտել` իրենք ո՞ւմ են սատարելու: Ի պատասխան հարցման՝ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նշեց. «Մենք այդ հարցը ընդհանրապես չենք քննարկել կուսակցությունում, մեր կուսակիցները, համակիրներն իրենց ազատ կամարտահայտմամբ կարող են գնալ եւ իրենց ընտրությունը կատարել, որեւէ նման մոտեցում չի լինելու»: